Posts

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», «Մոգը»

Image
Հեղինակ՝ Բիլլ Հայդրիք: Աղբյուրն՝ այստեղ : «The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ Ինքն իրենով. Շարժուն, «սնդիկ», կենտրոնացման զգալի ուժով, ինտելեկտուալ: Հակված է հեշտությամբ հարմարվել տարբեր մարդկանց ու վայրերին: Կարող է անկայուն, անվստահելի լինել: Ավագ Արկանի խաղաթղթերի հետ. «Magician» ու «Fool» («Մոգն» ու «Հիմարը») Կրոնական առաջնորդ, մարդ, որն ունակ է մտածել վերամբարձ գաղափարների շուրջ: Հաճախ՝ չափազանցված էգոյով անձնավորություն: «Magician» ու «High Priestess» («Մոգն» ու «Ավագ Քրմուհին») Երեխաները միասին են մեծանում կամ ռոմանտիկ հարաբերություններ անփորձ մարդկանց միջև: Առանձնացվածության պակաս: Մարդիկ, ովքեր «իրենց պահպանում են ամուսնության համար»՝ ընդամենը որ հետո պարզեն, որ ամուսնությունը չափազանց սահմանափակող ու պահանջկոտ է: «Magician» ու «Empress» («Մոգն» ու «Կայսրուհին») Ընկերներ կամ սիրեկաններ խիստ տարբերվող շրջապատներից: Հատկապես, երիտասարդ տղամարդ՝ մեծահասակ կնոջ հետ: «Magician» ու «Emperor» («Մոգն» ու «Կայսրը») Ընկերություն մեծահասակ

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», «Հիմարը»

Image
Շարունակեմ Հայդրիքի նյութի թարգմանությունը: Աղբյուրն՝ այստեղ : «The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ Ինքն իրենով. Օդային. հոգևոր, լավ աուրայով մարդ, կենսախինդ, անմեղ: Բացասական կողմերը. թույլ է ֆինանսական ու առողջական առումով: Ցրված, անվստահելի, անճարակ: Ավագ Արկանի խաղաթղթերի հետ. I - VII «Magician»-ից («Մոգ») «Chariot» («Մարտակառք»): Լրիվ մտավոր, չափազանց ակտիվ միտք, կայունության պակաս՝ արդյունքի հասնելու համար: VIII - XIV «Strength»-ից («Ուժ») «Temperance» («Համբերություն»): Լավագույն տարբերակը՝ մտքի ու հոգու լավ համատեղում: Գաղափարներ է ստեղծում, բայց չի փակվում նրանց մեջ: XV - XX1 «Devil»-ից («Սատանա») «World» («Աշխարհ»): Վատագույն տարբերակը: Միտքը մի կողմ է, նյութը՝ մյուս: Պրոբլեմ: Դժբախտ պատահար: Ափսոսանք: Թառամող ծաղկի պատկեր: Բնական ցիկլը չափազանց վայրագ է: Խելագարության վտանգ, միտքը չափազանց հեռու է աշխարհից: Կարող է հաղթահարել այլ կերպ անանցանելի խոչընդոտները: «Fool» ու «Magician» («Հիմարն» ու «Մոգը») Հեշտ համադրություն է: Ուժեղ

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», ներածություն

Աղբյուրն՝ այստեղ : Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ. Երբ պարզ դիվինացիա եք անում միայն Ավագ Արկանի խաղաթղթերի միջոցով, այս համատեղումները պարզ մեկնաբանություն են տրամադրում: Խաղաթղթերը կարելի է բացել զույգ առ զույգ, կամ կարելի է խաղաթղթերի շարքը կարդալ որպես փոխծածկող զույգեր: Այս մեկնաբանությունները հիմնված են ընթերցվող խաղաթղթերի հաջորդականության վրա: Հետևաբար, եթե «The Magician»-ը («Մոգ») առաջին խաղաթուղթն է, իսկ «The Chariot»-ը («Մարտակառք»)՝ երկրորդը, պետք է մեկնաբանել ըստ «Մոգն ու Մարտակառքը» հատվածի: Եթե «The Chariot»-ն է առաջինը, «The Magician»-ը՝ երկրորդը, ապա անհրաժեշտ հատվածը «Մարտակառքն ու Մոգն» է: Եթե կարդում եք, կիրառելով բոլոր խաղաթղթերը, ապա Ավագ Արկանի այս զույգերը Կրտսեր Արկանի ու Արքայական Խաղաթղթերի նկատմամբ էլ են կիրառելի, բայց քանորդի տեսքով: Օրինակ, «9 of Wands» («Ուժ») խաղաթուղթը նման է «The High Priestess»-ին («Ավագ Քրմուհի») ու «Temperance»-ին («Համբերություն»): Եթե առաջին խաղաթուղթը «The Hierophant»-ը («Հիերոֆանտ») է, իսկ երկրորդը՝ «

Կրոուլիի անեկդոտը

Image
Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը: Ալիստեր Կրոուլին մի անեկդոտ էր պատմում որն, իր պնդմամբ, ճիշտ հասկանալու դեպքում կբացատրի մոգության էությունը: Երկու մարդ նստած են գնացքի նույն կուպեում: Իրար ընդհանրապես չեն ճանաչում: Պարզապես այնպես է ստացվել, լրիվ պատահաբար, որ նույն ուղերթի վրա են հայտնվել: Մարդկանցից մեկի ծնկներին ստվարաթղթե արկղ է, որի վերևում ծակեր են արված: Անգլիայում, նամանավանդ վիկտորիական շրջանում, խիստ անքաղաքավարի էր համարվում գնացքով ուղևորության ժամանակ անծանոթ մարդու հետ խոսելը: Բայց, որոշ ժամանակ անց, երկրորդ մարդն արդեն չի կարողանում հաղթահարել իր հետաքրքրասիրությունը: - Ներեցեք, պարոն,- ասում է նա,- բայց չէի կարող չնկատել ձեր տուփը: Նրա մեջ ինչ-որ կենդանի՞ է: Մյուս պարոնն, իհարկե, զարմանում է այդ հանկարծակի հարցից, բայց քաղաքավարորեն ժպտում է ու պատասխանում. - Դուք լրիվ ճիշտ եք: Տուփի մեջ իսկապես կենդանի արարած է: Կարող եմ ասել ավելին՝ այդ կենդանին մանգուս է: Մարդն, ով սկսել էր հարցուփորձը, զարմանում է: Նա ցանկանում է էլի բացատրություններ

Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի

Image
Միկտլանտեկուտլի աստծո կավե արձան գտնվել է Տենոչտիտլանի Մեծ տաճարի «Արծիվների Տան» պեղումների ժամանակ Ացտեկների հավատալիքներում նույնպես գոյություն ունի մեռելների աշխարհ՝ տեղ, որտեղ բնակվում են մահացած մարդիկ: Այն կոչվում է Միկտլան՝ ստորերկրյա աշխարհի իններորդ, ստորին մակարդակը, որտեղ իշխում են Միկտլանտեկուտլի ( [miktɬaːnˈtekʷtɬi] ) ու Միկտեյկասսիվաալ աստվածությունները՝ մահվան տիրակալն ու տիրուհին: «Միկտլանտեկուտլի» թարգմանաբար նշանակում է հենց «Միկտլանի տիրակալ»: Նրան պատկերում էին մարդկային ոսկորներով ծածկված մարմնով: Դեմքի վրա նա կրում է մարդկային գանգի ձևով դիմակ, մազերը գանգուր են, հաճախ ծածկված աստղաձև աչքերով, քանի որ այս աստվածն ապրում է լիակատար մթության տիրույթում: Միկտլանտեկուտլին թղթե ծաղկաձև զարդեր է կրում. մեկը ճակատին (ixcochtechimalli), մյուսը՝ վզի ետևի կողմից (cuechcochtechimdli): Ացտեկական ասքերում Միկտլանտեկուտլին հաճախ պատկերվում է որպես աստվածների նախորդ սերնդի ոսկորների պահապան. երբ Կեցելկոատլը որոշում է ստեղծել մարդկանց, նա այդ նպատակով փորձում է

Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)

Մոգությունն էֆեկտիվ աշխատացնելու համար ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը պետք է այն աստիճանի մարզվի, որ միտքը կարողանա տրանսանման վիճակ մտնել: Դրան հասնելու համար պետք է անցնել որոշ փուլերով. մարմնի բացարձակ անշարժություն, շնչառության կարգավորում, մտքերը կանգնեցնել, կենտրոնացում ձայնի վրա, կենտրոնացում օբյեկտների վրա ու կենտրոնացում մտավոր պատկերների վրա: «Անշարժություն» Մարմինը բերեք հարմարավետ դիրքի ու փորձեք որքան հնարավոր է՝ երկար մնալ այդ դիրքում: Փորձեք չթարթել, ընդհանրապես չշարժել լեզուն, մատները կամ մարմնի այլ մաս: Թույլ մի տվեք, որ միտքը հեռու թափառի, ավելի լավ է՝ պասիվորեն դիտեք ինքներդ ձեզ: Ինչը սկզբում հարմարավետ դիրք էր թվում, կարող է ժամանակի հետ տառապալի դառնալ, բայց դիմացեք: Ամեն օր ժամանակ առանձնացրեք այս պրակտիկայի համար, փորձեք օգտվել անշարժության վիճակը մարզելու ամեն հնարավորությունից, որ կհայտնվի: Արդյունքները գրանցեք օրագրում: Հինգ րոպեից պակաս տևողությունը բավարար արդյունք չի: Երբ կարողանաք պրակտիկայի տևողությունը հասցնել տասնհինգ րոպեի, ան

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Image
Ռունաները գերմանիկ ծագման լեզուների այբուբենն են եղել մինչև քրիստոնեացմանը զուգահեռ լատինականներով փոխարինվելը: Բացի դրանից, նրանք կիրառվել են նաև դիվինացիայի (գուշակության) ու մոգության մեջ: Ռունաները այբուբեն են կազմում: Սկանդինավյան տարբերակում այն կոչվում է Ֆութարկ (առաջին վեց ռունաների համար՝ Ֆեհու-Ուրուզ-Թուրիսազ-Անսուզ-Րայդո-Կաունան), իսկ անգլո-սաքսոնականում՝ Ֆութօրկ (նույն սկզբունքով, բայց հին անգլիական հնչյունափոխությամբ): Ամենահին ռունագրությունները թվագրվում են մ.թ. 150 թվականի կողմերը: Դանիայի Ֆունեն կղզում գտնված այս սանրը հայտնի ամենահին ռունագրություններից մեկն է պարունակում (մ.թ. 150-200 թթ), որը կարդացվում է «Հարյա» (տղամարդու անուն է): Ամենահայտնի ռունիկ այբուբեններն են Ավագ Ֆութարկը, Հին Անգլիական Ֆութօրկն ու Կրտսեր Ֆութարկը: Կրտսերն իր հերթին բաժանվում է երկարաճյուղ ռունաների (հաճախ անվանում են «դանիական ռունաներ», թեև կիրառվում էին նաև Շվեդիայում ու Նորվեգիայում), կարճաճյուղ կամ «Ռյոկ» ռունաների (որոնց անվանում են նաև «շվեդո-նորվեգական», թեև կիրա

Լեկցիա I. Օկուլտային փիլիսոփայությունը միջնադարյան ու վերածննդի շրջանի Եվրոպայում. Լուլլ, Պիկո, Ֆիչինո, Ռոյխլին, Ջիորջի, Ագրիպպա

Image
☉ in 2° ♌ : ☽ in 29° ♑ : Anno IVxviii a.n. Նախաբան Արա, ինչ Կամենում ես` կլինի ողջ Օրենքը: Ալիստեր Կրոուլի, "Liber Al vel Legis" Այս լեկցիան կանդրադառնա օկուլտիկ ավանդությանն ու փիլիսոփայությանը միջնադարյան ու վերածննդի շրջանի Եվրոպայում: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մշակումներ տարբեր աղբյուրներից՝ թե՛ հին, թե՛ ժամանակակից: Լեկցիան կսկսի պատմական ակնարկով, որը ցույց կտա ունկնդիրներին, թե ինչ արմատներ է ունեցել եվրոպական օկուլտային ավանդությունը և ինչու է իր մեջ ներառում այնպիսի բազմատեսակ տարրեր, ինչպիսիք են հրեական միստիցիզը՝ Կաբալան, հերմետիկ ալքիմիան, աստրոլոգիան ու շատ ուրիշ ուղղություններ: Կարևոր է հիշել, որ սա ընդամենը ներածական լեկցիա է, ոչ թե ուսումնական ձեռնարկ: Լեկցիայում նշված ուղղություններին լիարժեք ծանոթանալու համար կարիք կլինի լիարժեք ուսումնասիրություն անց կացնել: Նման ուսումնասիրություն ներկայացնելու համար անհրաժեշտ կլիներ գրքեր գրել, ոչ թե սահմանափակվել փոքրիկ լեկցիայով: Օկուլտային փիլիսոփայությունը վերածննդի ժամանակաշրջան