Լեկցիա I. Օկուլտային փիլիսոփայությունը միջնադարյան ու վերածննդի շրջանի Եվրոպայում. Լուլլ, Պիկո, Ֆիչինո, Ռոյխլին, Ջիորջի, Ագրիպպա
☉ in 2° ♌ : ☽ in 29° ♑ : Anno IVxviii a.n. Նախաբան Արա, ինչ Կամենում ես` կլինի ողջ Օրենքը: Ալիստեր Կրոուլի, "Liber Al vel Legis" Այս լեկցիան կանդրադառնա օկուլտիկ ավանդությանն ու փիլիսոփայությանը միջնադարյան ու վերածննդի շրջանի Եվրոպայում: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մշակումներ տարբեր աղբյուրներից՝ թե՛ հին, թե՛ ժամանակակից: Լեկցիան կսկսի պատմական ակնարկով, որը ցույց կտա ունկնդիրներին, թե ինչ արմատներ է ունեցել եվրոպական օկուլտային ավանդությունը և ինչու է իր մեջ ներառում այնպիսի բազմատեսակ տարրեր, ինչպիսիք են հրեական միստիցիզը՝ Կաբալան, հերմետիկ ալքիմիան, աստրոլոգիան ու շատ ուրիշ ուղղություններ: Կարևոր է հիշել, որ սա ընդամենը ներածական լեկցիա է, ոչ թե ուսումնական ձեռնարկ: Լեկցիայում նշված ուղղություններին լիարժեք ծանոթանալու համար կարիք կլինի լիարժեք ուսումնասիրություն անց կացնել: Նման ուսումնասիրություն ներկայացնելու համար անհրաժեշտ կլիներ գրքեր գրել, ոչ թե սահմանափակվել փոքրիկ լեկցիայով: Օկուլտային փիլիսոփայությունը վերածննդի ժամանակաշրջան...