Posts

Showing posts with the label Բիլլ Հայդրիք

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», «Մոգը»

Image
Հեղինակ՝ Բիլլ Հայդրիք: Աղբյուրն՝ այստեղ : «The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ Ինքն իրենով. Շարժուն, «սնդիկ», կենտրոնացման զգալի ուժով, ինտելեկտուալ: Հակված է հեշտությամբ հարմարվել տարբեր մարդկանց ու վայրերին: Կարող է անկայուն, անվստահելի լինել: Ավագ Արկանի խաղաթղթերի հետ. «Magician» ու «Fool» («Մոգն» ու «Հիմարը») Կրոնական առաջնորդ, մարդ, որն ունակ է մտածել վերամբարձ գաղափարների շուրջ: Հաճախ՝ չափազանցված էգոյով անձնավորություն: «Magician» ու «High Priestess» («Մոգն» ու «Ավագ Քրմուհին») Երեխաները միասին են մեծանում կամ ռոմանտիկ հարաբերություններ անփորձ մարդկանց միջև: Առանձնացվածության պակաս: Մարդիկ, ովքեր «իրենց պահպանում են ամուսնության համար»՝ ընդամենը որ հետո պարզեն, որ ամուսնությունը չափազանց սահմանափակող ու պահանջկոտ է: «Magician» ու «Empress» («Մոգն» ու «Կայսրուհին») Ընկերներ կամ սիրեկաններ խիստ տարբերվող շրջապատներից: Հատկապես, երիտասարդ տղամարդ՝ մեծահասակ կնոջ հետ: «Magician» ու «Emperor» («Մոգն» ու «Կայսրը») Ընկերություն մեծահասակ...

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», «Հիմարը»

Image
Շարունակեմ Հայդրիքի նյութի թարգմանությունը: Աղբյուրն՝ այստեղ : «The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ Ինքն իրենով. Օդային. հոգևոր, լավ աուրայով մարդ, կենսախինդ, անմեղ: Բացասական կողմերը. թույլ է ֆինանսական ու առողջական առումով: Ցրված, անվստահելի, անճարակ: Ավագ Արկանի խաղաթղթերի հետ. I - VII «Magician»-ից («Մոգ») «Chariot» («Մարտակառք»): Լրիվ մտավոր, չափազանց ակտիվ միտք, կայունության պակաս՝ արդյունքի հասնելու համար: VIII - XIV «Strength»-ից («Ուժ») «Temperance» («Համբերություն»): Լավագույն տարբերակը՝ մտքի ու հոգու լավ համատեղում: Գաղափարներ է ստեղծում, բայց չի փակվում նրանց մեջ: XV - XX1 «Devil»-ից («Սատանա») «World» («Աշխարհ»): Վատագույն տարբերակը: Միտքը մի կողմ է, նյութը՝ մյուս: Պրոբլեմ: Դժբախտ պատահար: Ափսոսանք: Թառամող ծաղկի պատկեր: Բնական ցիկլը չափազանց վայրագ է: Խելագարության վտանգ, միտքը չափազանց հեռու է աշխարհից: Կարող է հաղթահարել այլ կերպ անանցանելի խոչընդոտները: «Fool» ու «Magician» («Հիմարն» ու «Մոգը») Հեշտ համադրություն է: Ուժեղ...

Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», ներածություն

Աղբյուրն՝ այստեղ : Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ. Երբ պարզ դիվինացիա եք անում միայն Ավագ Արկանի խաղաթղթերի միջոցով, այս համատեղումները պարզ մեկնաբանություն են տրամադրում: Խաղաթղթերը կարելի է բացել զույգ առ զույգ, կամ կարելի է խաղաթղթերի շարքը կարդալ որպես փոխծածկող զույգեր: Այս մեկնաբանությունները հիմնված են ընթերցվող խաղաթղթերի հաջորդականության վրա: Հետևաբար, եթե «The Magician»-ը («Մոգ») առաջին խաղաթուղթն է, իսկ «The Chariot»-ը («Մարտակառք»)՝ երկրորդը, պետք է մեկնաբանել ըստ «Մոգն ու Մարտակառքը» հատվածի: Եթե «The Chariot»-ն է առաջինը, «The Magician»-ը՝ երկրորդը, ապա անհրաժեշտ հատվածը «Մարտակառքն ու Մոգն» է: Եթե կարդում եք, կիրառելով բոլոր խաղաթղթերը, ապա Ավագ Արկանի այս զույգերը Կրտսեր Արկանի ու Արքայական Խաղաթղթերի նկատմամբ էլ են կիրառելի, բայց քանորդի տեսքով: Օրինակ, «9 of Wands» («Ուժ») խաղաթուղթը նման է «The High Priestess»-ին («Ավագ Քրմուհի») ու «Temperance»-ին («Համբերություն»): Եթե առաջին խաղաթուղթը «The Hierophant»-ը («Հիերոֆանտ») է, իսկ երկրորդը՝ «...