Posts

Showing posts with the label քաոսի մոգություն

Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)

Մոգությունն էֆեկտիվ աշխատացնելու համար ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը պետք է այն աստիճանի մարզվի, որ միտքը կարողանա տրանսանման վիճակ մտնել: Դրան հասնելու համար պետք է անցնել որոշ փուլերով. մարմնի բացարձակ անշարժություն, շնչառության կարգավորում, մտքերը կանգնեցնել, կենտրոնացում ձայնի վրա, կենտրոնացում օբյեկտների վրա ու կենտրոնացում մտավոր պատկերների վրա: «Անշարժություն» Մարմինը բերեք հարմարավետ դիրքի ու փորձեք որքան հնարավոր է՝ երկար մնալ այդ դիրքում: Փորձեք չթարթել, ընդհանրապես չշարժել լեզուն, մատները կամ մարմնի այլ մաս: Թույլ մի տվեք, որ միտքը հեռու թափառի, ավելի լավ է՝ պասիվորեն դիտեք ինքներդ ձեզ: Ինչը սկզբում հարմարավետ դիրք էր թվում, կարող է ժամանակի հետ տառապալի դառնալ, բայց դիմացեք: Ամեն օր ժամանակ առանձնացրեք այս պրակտիկայի համար, փորձեք օգտվել անշարժության վիճակը մարզելու ամեն հնարավորությունից, որ կհայտնվի: Արդյունքները գրանցեք օրագրում: Հինգ րոպեից պակաս տևողությունը բավարար արդյունք չի: Երբ կարողանաք պրակտիկայի տևողությունը հասցնել տասնհինգ րոպեի...