Posts

Showing posts with the label ռունաներ

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Image
Ռունաները գերմանիկ ծագման լեզուների այբուբենն են եղել մինչև քրիստոնեացմանը զուգահեռ լատինականներով փոխարինվելը: Բացի դրանից, նրանք կիրառվել են նաև դիվինացիայի (գուշակության) ու մոգության մեջ: Ռունաները այբուբեն են կազմում: Սկանդինավյան տարբերակում այն կոչվում է Ֆութարկ (առաջին վեց ռունաների համար՝ Ֆեհու-Ուրուզ-Թուրիսազ-Անսուզ-Րայդո-Կաունան), իսկ անգլո-սաքսոնականում՝ Ֆութօրկ (նույն սկզբունքով, բայց հին անգլիական հնչյունափոխությամբ): Ամենահին ռունագրությունները թվագրվում են մ.թ. 150 թվականի կողմերը: Դանիայի Ֆունեն կղզում գտնված այս սանրը հայտնի ամենահին ռունագրություններից մեկն է պարունակում (մ.թ. 150-200 թթ), որը կարդացվում է «Հարյա» (տղամարդու անուն է): Ամենահայտնի ռունիկ այբուբեններն են Ավագ Ֆութարկը, Հին Անգլիական Ֆութօրկն ու Կրտսեր Ֆութարկը: Կրտսերն իր հերթին բաժանվում է երկարաճյուղ ռունաների (հաճախ անվանում են «դանիական ռունաներ», թեև կիրառվում էին նաև Շվեդիայում ու Նորվեգիայում), կարճաճյուղ կամ «Ռյոկ» ռունաների (որոնց անվանում են նաև «շվեդո-նորվեգական», թեև կիրա...