Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի
Միկտլանտեկուտլի աստծո կավե արձան գտնվել է Տենոչտիտլանի Մեծ տաճարի «Արծիվների Տան» պեղումների ժամանակ Ացտեկների հավատալիքներում նույնպես գոյություն ունի մեռելների աշխարհ՝ տեղ, որտեղ բնակվում են մահացած մարդիկ: Այն կոչվում է Միկտլան՝ ստորերկրյա աշխարհի իններորդ, ստորին մակարդակը, որտեղ իշխում են Միկտլանտեկուտլի ( [miktɬaːnˈtekʷtɬi] ) ու Միկտեյկասսիվաալ աստվածությունները՝ մահվան տիրակալն ու տիրուհին: «Միկտլանտեկուտլի» թարգմանաբար նշանակում է հենց «Միկտլանի տիրակալ»: Նրան պատկերում էին մարդկային ոսկորներով ծածկված մարմնով: Դեմքի վրա նա կրում է մարդկային գանգի ձևով դիմակ, մազերը գանգուր են, հաճախ ծածկված աստղաձև աչքերով, քանի որ այս աստվածն ապրում է լիակատար մթության տիրույթում: Միկտլանտեկուտլին թղթե ծաղկաձև զարդեր է կրում. մեկը ճակատին (ixcochtechimalli), մյուսը՝ վզի ետևի կողմից (cuechcochtechimdli): Ացտեկական ասքերում Միկտլանտեկուտլին հաճախ պատկերվում է որպես աստվածների նախորդ սերնդի ոսկորների պահապան. երբ Կեցելկոատլը որոշում է ստեղծել մարդկանց, նա այդ նպատակով փորձում է ...