Կրոուլիի անեկդոտը
Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը: Ալիստեր Կրոուլին մի անեկդոտ էր պատմում որն, իր պնդմամբ, ճիշտ հասկանալու դեպքում կբացատրի մոգության էությունը: Երկու մարդ նստած են գնացքի նույն կուպեում: Իրար ընդհանրապես չեն ճանաչում: Պարզապես այնպես է ստացվել, լրիվ պատահաբար, որ նույն ուղերթի վրա են հայտնվել: Մարդկանցից մեկի ծնկներին ստվարաթղթե արկղ է, որի վերևում ծակեր են արված: Անգլիայում, նամանավանդ վիկտորիական շրջանում, խիստ անքաղաքավարի էր համարվում գնացքով ուղևորության ժամանակ անծանոթ մարդու հետ խոսելը: Բայց, որոշ ժամանակ անց, երկրորդ մարդն արդեն չի կարողանում հաղթահարել իր հետաքրքրասիրությունը: - Ներեցեք, պարոն,- ասում է նա,- բայց չէի կարող չնկատել ձեր տուփը: Նրա մեջ ինչ-որ կենդանի՞ է: Մյուս պարոնն, իհարկե, զարմանում է այդ հանկարծակի հարցից, բայց քաղաքավարորեն ժպտում է ու պատասխանում. - Դուք լրիվ ճիշտ եք: Տուփի մեջ իսկապես կենդանի արարած է: Կարող եմ ասել ավելին՝ այդ կենդանին մանգուս է: Մարդն, ով սկսել էր հարցուփորձը, զարմանում է: Նա ցանկանում է էլի բացատրություններ...