Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», «Մոգը»
Հեղինակ՝ Բիլլ Հայդրիք: Աղբյուրն՝ այստեղ:
«The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ
Շարժուն, «սնդիկ», կենտրոնացման զգալի ուժով, ինտելեկտուալ: Հակված է հեշտությամբ հարմարվել տարբեր մարդկանց ու վայրերին: Կարող է անկայուն, անվստահելի լինել:
Ավագ Արկանի խաղաթղթերի հետ.
| «Magician» ու «Fool» («Մոգն» ու «Հիմարը») | Կրոնական առաջնորդ, մարդ, որն ունակ է մտածել վերամբարձ գաղափարների շուրջ: Հաճախ՝ չափազանցված էգոյով անձնավորություն: |
| «Magician» ու «High Priestess» («Մոգն» ու «Ավագ Քրմուհին») | Երեխաները միասին են մեծանում կամ ռոմանտիկ հարաբերություններ անփորձ մարդկանց միջև: Առանձնացվածության պակաս: Մարդիկ, ովքեր «իրենց պահպանում են ամուսնության համար»՝ ընդամենը որ հետո պարզեն, որ ամուսնությունը չափազանց սահմանափակող ու պահանջկոտ է: |
| «Magician» ու «Empress» («Մոգն» ու «Կայսրուհին») | Ընկերներ կամ սիրեկաններ խիստ տարբերվող շրջապատներից: Հատկապես, երիտասարդ տղամարդ՝ մեծահասակ կնոջ հետ: |
| «Magician» ու «Emperor» («Մոգն» ու «Կայսրը») | Ընկերություն մեծահասակ ու երիտասարդ տղամարդկանց միջև: Աշխատանքային պայմաններ, երբ աշխատողը դուր է գալիս պետին: |
| «Magician» ու «Hierophant» («Մոգն» ու «Հիերոֆանտը») | Խանդ ու սեփականատիրական հակումներ: Հեշտությամբ կարելի է ուղղել ընդհանուր նպատակի հասնելու համար համագործակցության միջոցով: |
| «Magician» ու «Lovers» («Մոգն» ու «Սիրեկանները») | Երրորդ կողմ երկկողմանի իրավիճակում: Սովորաբար՝ լուրջ միջամտություն, բայց եթե խնամքով լուծվի, արդյունքում կարող է լավ իրավիճակ ստեղծվել: |
| «Magician» ու «Chariot» («Մոգն» ու «Մարտակառքը») | Ուժի իրավիճակ: Հատկապես՝ սեփական «բանն» անելու զորություն: Արհեստանոց՝ հենց անհրաժեշտ գործիքներով: Մարդ, որն ամեն ինչ ունի ինչ-որ բանի հասնելու համար: |
| «Magician» ու «Strength» («Մոգն» և «Ուժը») | «Փափուկ» հաջողություն: Ունակ անձնավորություն, որը շատ բաներ է լավ անում: |
| «Magician» ու «Hermit» («Մոգն» ու «Ճգնավորը») | Շատ ուժեղ մտքով մարդ: Շատ խելացի, շատ ուշադիր մանրամասների նկատմամբ: Կարող է թուլանալու հետ կապված դժվարություններ ունենալ: Կարող է չափազանց մեծ հակում ունենալ մարդկանց վերլուծելու նկատմամբ: |
| «Magician» ու «Wheel of Fortune» («Մոգն» ու «Բախտի Անիվը») | Իրավիճակ, որը կարևոր ասելիք ունի: Բաներ անել ուրիշ մարդկանց անունից: Փոխառված հեղինակություն: |
| «Magician» ու «Justice» («Մոգն» և «Արդարությունը») | Մեկն, ով վախեցնում է, ով ակնածանք է առաջացնում արագության ու կարևորության շնորհիվ: Պրոֆեսիոնալ վարք: |
| «Magician» ու «Hanged Man» («Մոգն» ու «Կախված Մարդը») | Հանելուկային անձնավորություն, ով ինչ-որ բան է անում ավելի շատ ուրիշների վրա դրա թողած ազդեցության, քան սեփական շահի համար: |
| «Magician» ու «Death» («Մոգն» ու «Մահը») | Մարդ, ով միշտ հրաշքով է փրկվում: Սա կարող է ներառել մարդկանց, ովքեր որոշ ժամանակով անհետանում են, հետո հանկարծակի հայտնվում: Անակնկալ հյուրեր: Մոռացված բարեկամի վերադարձ: |
| «Magician» ու «Temperance» («Մոգն» ու «Համբերությունը») | Շատ հարմարվողական անձնավորություն: Մեկն, ով արագ է փոխվում ու սովորում: Ձեռքերի վարպետություն: |
| «Magician» ու «Devil» («Մոգն» ու «Սատանան») | Վատ հեղինակություն, չափի զգացողության բացակայություն: Մարդ, որը հաջողակ է բույսերի ու կենդանիների հետ: Մտքով օժտված հովատակ: Ուղեղով աղվես: |
| «Magician» ու «Tower» («Մոգն» ու «Աշտարակը») | Դժվարին ու վտանգավոր իրավիճակ: Ակնհայտ տաղանդով օժտված անձնավորություն, ով անընդհատ ձգտում է իրականացնել գրեթե անհնարինը: «Թոկից փախած»: |
| «Magician» ու «Star» («Մոգն» ու «Աստղը») | Վարձատրություն բարդ աշխատանքի համար: Դժվարին պայմանների իրականացում: Հանգստանալու իրավունք: |
| «Magician» ու «Moon» («Մոգն» ու «Լուսինը») | Մեկն, ով հոգատար է մանրամասների վերաբերյալ: Իրեր վերանորոգող կամ առկա իրերը փոփոխող անձնավորություն: |
| «Magician» ու «Sun» («Մոգն» ու «Արևը») | Մարդ, ով կարող է բուժել թե՛ մտքի, թե՛ մարմնի հիվանդությունը: |
| «Magician» ու «Judgment» («Մոգն» ու «Դատաստանը») | Վերակացու: Մեկն, ով ստիպում է մարդկանց անել այն, ինչ ինքնուրույն չէին անի: Բանտապահ: Շարային պատրաստության հրահանգիչ: |
| «Magician» ու «World» («Մոգն» ու «Աշխարհը») | Մարդ, ով գեղեցկություն է ստեղծում ուրիշների համար: Հասարակական աշխատանքների ճարտարապետ: Մարդ, որ ավելի շատ իր տան արտաքինով է հետաքրքրվում, քան ներքինով: |

Comments
Post a Comment