Բիլլ Հայդրիք, «Դիվինացիա Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը դիվինացիայի մեջ», ներածություն

Աղբյուրն՝ այստեղ:

Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ.
  1. Երբ պարզ դիվինացիա եք անում միայն Ավագ Արկանի խաղաթղթերի միջոցով, այս համատեղումները պարզ մեկնաբանություն են տրամադրում: Խաղաթղթերը կարելի է բացել զույգ առ զույգ, կամ կարելի է խաղաթղթերի շարքը կարդալ որպես փոխծածկող զույգեր:
  2. Այս մեկնաբանությունները հիմնված են ընթերցվող խաղաթղթերի հաջորդականության վրա: Հետևաբար, եթե «The Magician»-ը («Մոգ») առաջին խաղաթուղթն է, իսկ «The Chariot»-ը («Մարտակառք»)՝ երկրորդը, պետք է մեկնաբանել ըստ «Մոգն ու Մարտակառքը» հատվածի: Եթե «The Chariot»-ն է առաջինը, «The Magician»-ը՝ երկրորդը, ապա անհրաժեշտ հատվածը «Մարտակառքն ու Մոգն» է:
  3. Եթե կարդում եք, կիրառելով բոլոր խաղաթղթերը, ապա Ավագ Արկանի այս զույգերը Կրտսեր Արկանի ու Արքայական Խաղաթղթերի նկատմամբ էլ են կիրառելի, բայց քանորդի տեսքով: Օրինակ, «9 of Wands» («Ուժ») խաղաթուղթը նման է «The High Priestess»-ին («Ավագ Քրմուհի») ու «Temperance»-ին («Համբերություն»): Եթե առաջին խաղաթուղթը «The Hierophant»-ը («Հիերոֆանտ») է, իսկ երկրորդը՝ «9 of Wands», կարելի է պարզաբանել որպես «Հիերոֆանտ և Ավագ Քրմուհի», ձևափոխված «Հիերոֆանտ ու Համբերություն» համադրության կողմից: Առաջնայինն, իհարկե, ամեն խաղաթղթի ուղղակի նշանակությունն է, փոփոխված բացվածքի մեջ նրա դիրքով: Այս համատեղումներն օգնում են ի մի բերել ընթերցումն ու ուսումնասիրել երկրորդական նշանակությունները:
  4. Շատ կենտրոնացված ընթերցման համար ընտրեք Ավագ Արկանի երկու խաղաթուղթ, որոնք կկրկնապատկեն նշանակալիությունը: Օգտագործեք այս մեկնաբանությունները հետաքրքրության օբյեկտը ֆիքսելու համար:
  5. Նորմալ ընթերցանության ժամանակ, երբ իրար հետևից Ավագ Արկանի երկու խաղաթուղթ դուրս գան, այս մեկնաբանությունները կօգնեն խոշոր ազդեցություն կամ փոփոխություն գրանցել:
  6. Մեդիտացիայի ժամանակ գտեք մեկնաբանություն, որը կհամապատասխանի ձեր հետաքրքրություններին: Վերցրեք Ավագ Արկանի երկու խաղաթուղթ, որոնք կհամապատասխանեն այդ մեկնաբանությանն, ու մեդիտացիա արեք նրանց վրա:

Comments

Popular posts from this blog

Ռունաներ, մաս I. Ծագումն ու առաջին աեթը

Մեռելների աշխարհն ացտեկների մոտ. Միկտլան, Միկտլանտեկուտլի

Պիտեր Քերոլ, «Մտքի կառավարում» (հատված Liber MMM-ից)